Մեր ընկերությունը
ԷԴՎԱԳ Գրուպը հիմնվել է Հայաստանում 2004 թ-ին եւ ներկայացնում է ալկոհոլային խմիչքների տեսականի՝ "365wines" ապրանքային նշանի ներքո: Մենք մասնագիտացված ենք ալկոհոլային նոր եւ ժամանակակից ապրանքանիշերի ստեղծման եւ զարգացման մեջ՝ նպատակ ունենալով ստանալ որակի եւ ինքնատիպության իդեալական համադրություն: Մեր ընկերության իրական արժեքը դա մեր մասնագետների նվիրատվությունն է, որն արտացոլում է Հայ գինեգործների դարավոր փորձն ու վարպետությունը:
"365wines" ապրանքանիշի տեսականին իր կարճաժամկետ գոյության ընթացքում արժանացել է բազմաթիվ որակական պարգեւների, ձեռք է բերել մեծ ճանաչողություն եւ սպառողական հավատարմություն: Վերջին տարիների ընթացքում մեր ապրանքատեսակները Հայաստանի Duty Free եւ ցանցային խանութներում հանդիսանում են վաճառքի առաջատարեր իրենց կատեգորիաներում, իսկ նրանցից մի քանիսը՝ էքսկլուզիվ:












