մարկետինգային ռազմավարություն
Մեր ընկերությունը ստեղծվել է որպես ալկոհոլային խմիչքներ արտադրող ձեռնարկություն 2004 թվականին: Ընկերության առաջին արտադրանքը կրում էր "365" անվանումը, որը հետագայում դարձավ ողջ ապրանքային արտադրատեսակների շարքի անվանում՝ "մաստեր բրենդ": Այսօր "365wines" ապրանքային նշանի ներքո արտադրվում են երեք կատեգորիայի հայկական գինիներ՝ խաղողի, մրգային եւ թնդեցված: Մեր ընկերության ռազմավարական նպատակն է բացահայտել սպառողական նախընտրությունները եւ նախաձեռնել պահանջարկին համապատասխան ալկոհոլային խմիչքների արտադրութուն: Մեր ընկերությունը արդեն ստեղծել է 7 արտադրատեսակ, որոնցից յուրաքանչյուրն իր մեջ ներդաշնակում է արտադրության ավանդական որակ եւ կատարման ժամանակակից յուրօրինակություն, որի շնորհիվ էլ "365wines"-ը արագ ձեռք բերեց ճանաչողություն մասնագիտական եւ սպառողական ոլորտում:
Մենք միակ արտադրողն ենք, որը Հայաստանում արտադրում է բացառիկ յուրօրինակ ըմպելիք՝ Պինո: "Passion de Pineau"-ն Կիեւի Միջազգային Գովազդի Ցուցահանդեսում արժանացավ ոսկե մեդալի՝ պիտակի եւ դիզայնի համար: Մեր մրգային գինիների շարքին պատկանող "365 Նուռ", "365 Մոշ" եւ "granadosHQ" բրենդերը շարունակ հանդիսանում են վաճառքի առաջատարներ իրենց կատեգորիաներում՝ Duty Free եւ կազմակերպված մանրածախ առեւտրի ցանցերում: Մենք միակ ընկերությունն ենք, որը խաղողի գինին արտադրում է 0,5 լիտր շշերով՝ հասարակական սննդի ոլորտում ամենապահանջված ֆորմատով: Սրանք միայն մի քանի օրինակներ են, որոնք արտահայտում են մեր այլընտրանքային մոտեցումը բիզնեսին եւ ընկերության յուրօրինակ ռազմավարությանը, որը դինամիկ զարգացման փուլում է եւ պատրաստվում է մոտ ապագայում շուկային ներկայացնել նոր յուրօրինակ եւ առանձնահատուկ արտադրատեսակներ՝ "365wines" բրենդի ներքո:












